«Փյունիկը» պայմանագիր է կնքել 750 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի հետ

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 750 հազար եվրո տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստի հետ

26/01/2025 - 09:40

«Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մանարամասները չեն հաղորդվում։

Բոպեսուի նախորդ ակումբը լիտվական «Ժալգիրիսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. փետրվարից, 159 խաղում խփել 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` երկրի գավաթակիր ու սուպերգավաթակիր։

Բոպեսուն 2022/23 մրցաշրջանում «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։

30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Առլեսի» երկրորդ թիմում, այնուհետև «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։ Բոպեսուն հանդես է եկել նաև հյուսիսմակեդոնական «Սկոպյեում» և «Ռաբոտնիչկիում», ուկրաինաիան «Լվովում» ու լատվիական «Ռիգայում»։

Նշենք, որ Transfermarkt-ը Ժոաել Բոպեսուի տրանսֆերային արժեքը գնահատում է 750 հազար եվրո։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023