Փյունիկը հյուրընկալվելիս հաղթեց Օրդաբասիին 🎥

Փյունիկը հյուրընկալվելիս հաղթեց Օրդաբասիին 🎥

08/08/2024 - 20:57

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Ալմաթիում հյուրընկալվելիս մրցեց ղազախական «Օրդաբասիի» դեմ։

Լարված պայքարում անցած խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կարողացավ հաղթել 1:0 հաշվով։

«Փյունիկի» հաղթական գոլը 56-րդ րոպեին Դավիթ Դավիդյանի հիասքանչ փոխանցումից հետո խփեց Յուսուֆ Օտուբանջոն։

Հավելենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 15-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023