Փյունիկը հիանալի խաղով ջախջախեց Նարվա Տրանսին` դուրս գալով ԿԼ որակավորման երկրորդ փուլ🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց էստոնական «Նարվա Տրանսի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 2:0 հաշվով։
Պատասխան խաղում երևանյան ակումբը կրկին մեծ առավելություն ուներ և այս անգամ հաղթեց 3:0 հաշվով։
Եղիշե Մելիքյանի թիմից մեկական գոլ խփեցին Արտակ Դաշյանը, Խամեսը և Լուկա Յուրիչիչը։
Նշենք, որ 3:0 հաշվի ժամանակ Լևոն Վարդանյանը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոց նշակետից։
Այսպիսով, «Փյունիկն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 5:0 հաշվով` դուրս գալով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլ, որի շրջանակում մրցելու է շվեդական «Կալմարի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արտակ Դաշյան, Լուկա Յուրիչիչ, Կոնֆերենցիաների լիգա, Նարվա Տրանս, Փյունիկ