Փյունիկը հիանալի խաղով հաղթեց Ժալգիրիսին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «հանրապետական» մարզադաշտում մրցեց Լիտվան ներկայացնող «Ժալգիրիսի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Եղիշե Մելիքյանի թիմն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
Երևանյան ակումբին հաղթանակ պարգևեցին Ժունինիոյի և Յուսուֆ Օտուբանջոյի խփած գոլերը։
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 6 միավոր և H խմբում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Ժալգիրիսը», 1 միավորով, եզրափակում է խումբը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ