«Փյունիկը» հաղթեց Բալոտելիի ակումբին 🎥
Արաբական Միացյալ Էմիրություններում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել` 1:0 հաշվով «Ալ Իթիֆակին»։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմի հաղթական գոլը խփել է պորտուգալացի պաշտպան Ֆիլիպե Ալմեյդան։
ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Ալ Իթիֆակի» կազմում հանդիպմանը մասնակցել է իտալացի անվանի հարձակվող, թիմի նորեկ Մարիո Բալոտելին։
«Փյունիկը» հունվարի 27-ին ևս մեկ ընկերական հանդիպում է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալ Իթիֆակ, ընկերական-հանդիպումներ, Մարիո-Բալոտելի, Փյունիկ, Ֆիլիպե Ալմեյդա