Փյունիկը Կոնֆերենցիաների լիգայում մեկնարկեց պարտությամբ` զիջելով Բազելին🎥
Կոնֆերենցիաների լիգայի 1-ին տուրում «Փյունիկը» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց շվեյցարական «Բազելի» դեմ։
Ցավոք, Եղիշե Մելիքյանի թիմը բավական թույլ և իներտ հանդիպում անցկացրեց` պարտվելով 1:3 հաշվով։
«Բազելի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Վուտեր Բյուրգերը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դարիան Մալեսը։
«Փյունիկի» միակ գոլն էլ խփեց Արտակ Դաշյանը։
Նշենք, որ «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 15-ին և Երևանում կմրցի «Սլովանի» դեմ։
Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Սլովան» 0:0 «Ժալգիրիս»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բազել, Եղիշե Մելիքյան, Կոնֆերենցիաների լիգա, Փյունիկ