Փյունիկը դրամատիկ խաղում հաղթեց Թարխանովի գլխավորությամբ առաջին խաղում ?
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրում «Գանձասար-Կապանը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի նվազագույն հաշվով հաղթանակով` 0:1:
Հանդիպման 86-րդ րոպեին «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել, ինչի համար կարմիր քարտ է ստացել: Դարպասապահի պարտականությունները ստանձնել է կիսապաշտպան Գևորգ Նռանյանը:
Ավելացված 4-րդ րոպեին բարձրից փոխանցումից հետո Լասինա Դաոն խփել է հաղթական գոլը:
«Փյունիկը» Ալեքսանդր Թարխանովի գլխավորությամբ առաջին խաղում հաղթում է, վաստակում 43 միավոր՝ հավասարվելով «Բանանցին» և «Ալաշկերտին»: «Գանձասար-Կապանը 27 միավորով 7-րդն է:
# Բարձրագույն-խումբ, Գանձասար-Կապան, Հայաստանի-առաջնություն, Փյունիկ