Փյունիկը Դինամոյին կընդունի «Հանրապետական» մարզադաշտում
Փոխվել է Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Փյունիկի» տնային մարզադաշտը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։
Ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, ու Մինսկի «Դինամոյի» (Բելառուս) դեմ դիմակայության տնային խաղը կանցկացնի Երևանի վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Ի սկզբանե որոշված էր, որ «Փյունիկը» «Դինամոյի» տնային խաղը պետք է անցկացնի «Ուրարտու» մարզադաշտում։
Հավելենք, որ «Դինամոյի» դեմ առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին, իսկ պատասխան խաղը` հուլիսի 16-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դինամո Մինսկ, Չեմպիոնների-լիգա, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, Փյունիկ