Փարիզ-2024. Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային նախավերջին օրը` օգոստոսի 10-ին, պայքարի մեջ կմտնի ըմբշամարտից Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ազատոճային Վազգեն Թևանյանը (65 կգ)։
Կայացել է այդ քաշային կարգի վիճակահանությունը։ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի խաղարկության հաղթող, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թևանյանն առաջին գոտեմարտում մրցելու վրացի Գոդերձի Ձեբիաշվիլիի դեմ։
Հաղթանակի դեպքում Թևանյանը կփորձի հաղթահարել Ալեխանդրո Վալդես (Կուբա) – Տուլգա Թումուր Օչիր (Մոնղոլիա) զույգի ուժեղագույնի արգելքը։
Կիսաեզրափակիչում 24-ամյա Թևանյանի հավանական մրցակիցներից կարող է լինել 65 կգ քաշային կարգում աշխարհի գործող փոխչեմպիոն պուերտոռիկացի Սեբաստիան Ռիվերան։
Ցանցի մյուս կողմում են հայտնվել 65 կգ քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն Հունգարիան ներկայացնող ծագումով կաբարդինոբալկարացի Իսմայիլ Մուսուկաևը, 61 կգ քաշային կարգում աշխարհի եռակի, տարբեր քաշային կարգերում Եվրոպայի եռակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպկական խաղերի արծաթե մեդալակիր ադրբեջանցի Հաջի Ալիևը, 65 կգ քաշային կարգի Եվրոպայի գործող չեմպիոն Ալբանիան ներկայացնող չեչեն Իսլամ Դուդաևը, 70 կգ քաշային կարգի աշխարհի գործող չեմպիոն ամերիկացի Զեին Ռիզերֆորդը, ինչպես նաև 65 կգ քաշային կարգի 2022 թ. աշխարհի չեմպիոն իրանցի Ռահման Ամուզադխալին։
Վերոնշյալ բոլոր ըմբիշները Թևանյանի հետ կարող են գոտեմարտել միայն եզրափակիչում։
65 կգ քաշային կարգի նախնական գոտեմարտերը կայանալու են օգոստոսի 10-ին` Երևանի ժամանակով 13:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Վազգեն Թևանյան, Օլիմպիական_խաղեր