Փարիզ-2024. Վազգեն Թևանյանը պարտվեց քառորդ եզրափակիչում🎥
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ի մրցումային օրը պայքարն էր սկսել ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ)։
24-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 11:0 հաշվով վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլիին հաղթելուց հետո քառորդ եզրափակիում 5-7 հաշվով ցավալի պարտություն կրեց մոնղոլ մրցակցից Տիմուր-Օչիրին Տուլգայից։
Թևանյանը գոտեմարտի ընթացքում հաղթում 5:1, սակայն մրցակցին թույլ տվեց հետ բերել կորցրածն ու հաղթել։ Մրցակիցը վճռորոշ միավորները վաստակեց գոտեմարտի ավարտից 12 վայրկյան առաջ։
Տիմուր-Օչիրին Տուլգայի եզրափակիչ դուրս գալու դեպքում Թևանյանը օգոստոսի 11-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Վազգեն Թևանյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր