Փարիզ-2024. Պայքարն է սկսում Արսեն Հարությունյանը
Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկելու է 1/8 եզրափակիչից և մրցելու է մեքսիակացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։
Ըմբշամարտի մրցումային օրը մեկնարկելու է Երևանի ժամանակով 13:00-ից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր