Փարիզ-2024. Մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը

Փարիզ-2024. Մեկնարկում են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը

26/07/2024 - 11:08

Այսօր` հուլիսի 26-ին, պաշտոնապես կմեկնարկեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը։ Քառամյակի գլխավոր իրադարձությունը տեղի է ունենալու Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Օլիմպիական միջազգային կոմիտեն 2017 թ. սեպտեմբերի 13-ին Պերուի մայրաքաղաք Լիմայում կազմակերպության 131-րդ կոնգրեսի ժամանակ Փարիզին շնորհեց Օլիմպիական խաղերն ընդունելու և անցկացնելու իրավունքը։ Փարիզը Լոնդոնից հետո միայն երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամ է ընդունելու Օլիմպիական խաղերը։ Խաղերի գլխավոր ստադիոնը լինելու է «Ստադ դե Ֆրանսը», իսկ Ֆրանսիայի կառավարությունն այն կազմակերպելու համար ծախսել է ավելի քան 8 միլիարդ եվրո։

Բացման արարողությունն առաջին անգամ անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Փարիզի գլխավոր գետի` Սենայի ամբողջ երկայնքով։

Օլիմպիական խաղերին մասնակցելու է 10500 մարզիկ` ՄՕԿ-ի անդամ 206 երկրից։ Մարզիկները ներկայանալու են 32 սպորտաձևում։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի համեմատ` ցանկում ավելացել են բրեյք-դանսը, սպորտային մագլցումը, սքեյթբորդինգն ու սերֆինգը։

Փարիզի Օլիմպիական խաղերի բոլոր մարզաձևերը.

  1. Ակադեմիական թիավարություն
  2. Բադմինտոն
  3. Բասկետբոլ
  4. Բռնցքամարտ
  5. Բրեյք-դանս
  6. Ըմբշամարտ
  7. Հեծանվասպորտ
  8. Ջրային մարզաձևեր
  9. Վոլեյբոլ
  10. Հանդբոլ
  11. Գոլֆ
  12. Թիավարություն
  13. Սպորտային մարմնամարզություն
  14. Ձյուդո
  15. Ձիավարություն
  16. Աթլետիկա
  17. Սեղանի թենիս
  18. Առագաստային սպորտ
  19. Ռեգբի-7
  20. Սերֆինգ
  21. Սքեյթբորդինգ
  22. Ժամանակակից հնգամարտ
  23. Սպորտային մագլցում
  24. Հրաձգություն
  25. Նետաձգություն
  26. Թենիս
  27. Եռամարտ
  28. Թեքվանդո
  29. Ծանրամարտ
  30. Սուսերամարտ
  31. Ֆուտբոլ
  32. Խոտի հոկեյ

Խաղարկվելու է մեդլաների ընդհանուր 329 հավաքածու, ինչը տասով ավելի քիչ է, քան Տոկիոյում էր։

Հայաստանը տարվա գլխավոր իրադաձությանը մասնակցելու է 15 մարզիկով.

  1. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ)
  2. Մալխաս Ամոյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 77 կգ)
  3. Արսեն Հարությունյան (ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ)
  4. Վազգեն Թևանյան (ազատ ոճի ըմբշամարտ, 65 կգ)
  5. Սլավիկ Գալստյան (հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 67 կգ)
  6. Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ, 89 կգ)
  7. Գարիկ Կարապետյան (ծանրամարտ, 102 կգ)
  8. Վարազդատ Լալայան (ծանրամարտ, +109 կգ)
  9. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, հենացատկ)
  10. Վահագն Դավթյան (սպորտային մարմնամարզություն, օղակներ)
  11. Էլմիրա Կարապետյան (հրաձգություն)
  12. Դավիթ Չալոյան (բռնցքամարտ, +92 կգ)
  13. Արթուր Բարսեղյան (ազատ ոճի լող,100 մ)
  14. Վարսենիկ Մանուչարյան (լող, բաթերֆլայ, 100 մ)
  15. Երվանդ Մկրտչյան (աթլետիկա, 800 մ վազք)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023