Փարիզ-2024. Արսեն Հարությունյանի առաջին մրցակիցը
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարը կսկսի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանն իմացել է առաջին մրցակցին և 1/8 եզրափակիչում մրցելու է մեքսիկացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։
Օրվա առաջին գոտեմարտերը կայանալու են առավոտյան մրցահերթում և մեկնարկելու են Երևանի ժամանակով 13:00-ին։ Սպասվում է, որ Հարությունյան-Բռավո-Յանգ գոտեմարտը կկայանա մոտ 14:03-ին։
Հիշեցնենք, որ 24-ամյա Արսեն Հարությունյանը երկրորդ անգամ է մասնակցելու Օլիմպիական խաղերին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցելու է նաև 65 կգ քաշային կարգում հանդես եկող Վազգեն Թևանյանը, որն առաջին գոտեմարտը կանցկացնի օգոստոսի 10-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր