Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով
Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն սկսեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով և 13:3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բռավո Յանգին։
24-ամյա հայ ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևի դեմ։
Նշենք, որ Հարությունյանը կարիերայում առաջին հաղթանակը տարավ Օլիմպիական խաղերում։ Նա մասնակցել է նաև Տոկիո-2020-ին, սակայն մեկնարկում պարտվել էր ու լքել պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Հարությունյան, Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Տոկիո-2020, Փարիզ-2024