Տպավորիչ ցուցանիշ, որով ՊՍԺ-ն լավագույնն է 2025/26 մրցաշրջանում
2025/26 մրցաշրջանում ՊՍԺ-ի 19 ֆուտբոլիստ նվազագույն մեկ գոլ է խփել, հայտնում է Le Parisien-ը։
Դա լավագույն ցուցանիշն է Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի թոփ-15 ակումբների շրջանում։
Ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի լավագույն ռմբարկուն 9 գոլով Գոնսալու Ռամուշն է։ Խվիչա Կվարացխելիան ու Ժոաու Նևեշը խփել են 6-ական, Վիտինիան, Բրեդլի Բարկոլյան ու Դեզիրե Դուեն` 5-ական գոլ։
Այդ ցուցանիշով երկրորդ լավագույնը «Չելսին» է, որի 17 ֆուտբոլիստ գոլով է աչքի ընկել։ Լոնդոնյան գրանդի լավագույն ռմբարկուները 6-ական գոլով Պեդրու Նետուն և Ժոաո Պեդրոն են։
«Լիվերպուլից» գոլ է խփել 14 ֆուտբոլիոտ, իսկ լավագույնը 11 գոլով Ուգո Էկիտիկեն է։
«Արսենալից» (Բուկայո Սակա, Վիկտոր Դյոկերեշ` 7-ական գոլ), «Բավարիայից» (Հարի Քեյն` 30), «Բարսելոնայից» (Ֆերան Տոռես` 13) և «Մանչեսթեր Սիթիից» (Էրլինգ Հոլանդ` 25) աչքի են ընկել 13-ական ֆուտբոլիստ։
Մադրիդի «Ռեալը» 11 ֆուտբոլիստով եզրափակիում է թոփ-8-ը, իսկ լավագույն ռմբարկուն 29 գոլով Կիլիան Մբապեն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Բավարիա, Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ