Պաշտոնական․ Տորինոն նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչպես տեղեկացնում է «Տորինոյի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Դավիդե Նիկոլան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
47-ամյա մասնագետը մինչ այժմ մարզել է «Լումեզաենեն» (2010-2012թթ․), «Լիվոռնոն» (2012-2014թթ․, 2014թ․ ապրիլ-հունիս), «Բարին» (2014թ նոյեմբեր – 2015թ․) «Կրոտոնեն» (2016-2017թթ․) «Ուդինեզեն» (2018-2019թթ․), ինչպես նաև «Ջենոան» (2019թ․ դեկտեմբեր – 2020թ․ օգոստոս)։
Հիշեցնենք, որ թուրինյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն վերջերս է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։ Ջամպաոլոն ակումբը գլխավորել էր 2020 թվականի օգոստոսին՝ «Տորինոյի» մարզչական նստարանին անցկացնելով ընդամենը 20 հանդիպում։
Հավելենք, որ «Տորինոն» Ա սերյաի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղերից հետո վաստակել է 13 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
# Ա-սերիա, Դավիդե Նիկոլա, Մարկո Ջամպաոլո, Տորինո