Տոտենհեմն ու Ռեալը վերջնական համաձայնության են եկել
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգլիոնը կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, լոնդնոյան ակումբը «արքայական» ակումբի հետ խաղացողի տրանսֆերի հարցում համաձայնության էր հասել դեռևս սեպտեմբերի 15-ին։ «Շնաձկները» խաղացողի դիմաց կվճարեն 30 մլն եվրո, սակայն, «Ռեալին» հաջողվել է Ռեգիլոնի՝ նոր ակումբի հետ կնքվելիք պայմանագրում երկու շատ կարևոր կետ մտցնել, ըստ որոնց, մադրիդյան ակումբը 40-45 մլն եվրոյի դիմաց նրան հետ գնելու իրավունք կունենա, ինչպես նաև հետագա տարիներին եթե «Տոտենհեմը» խաղացողի վերաբերյալ առաջարկ ստանա, ապա լոնդոյնան ակումբը պետք է «Ռեալին» տեղյակ պահի դրա մասին, իսկ «սերուցքայիններն» իրավունք կունենան այդ առաջարկը կրկնելու դեպքում հետ գնել խաղացողին։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, «Տոտենհեմը» համաձայնության է հասել նաև խաղացողի անձնական պայմանագրի հարցում։ Այսպիսով, 23-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կկքնի 5 տարվա պայմանագիր։
Նշվում է, որ խաղացողին ցանկանում էր ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն մանկունյական ակումբը չի ցանկացել խաղացողի պայմանագրում ներառել վերոնշյալ կետերը։
Այսպսիով, մոտ օրերս Սերխիո Ռեգիլոնը կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ, սակայն «Ռեալը» կպահպանի խաղացողին վերադարձնելու իրավունք։
# Ռեալ Մադրիդ, Սերխիո Ռեգիլոն, Տոտենհեմ, տրանսֆերներ