Տոտենհեմի վերադարձը! «խթանները» ջախջախեցին Նյուքասլին 🎥

Տոտենհեմի վերադարձը! «խթանները» ջախջախեցին Նյուքասլին 🎥

10/12/2023 - 22:30

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։

Լոնդոնյան ակումբը պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց` 4:1 հաշվով ջախջախելով «կաչաղակներին»։

Անգե Պոստեկօղլուի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, մեկական գոլ էլ խփեցին Դասթին Ուդոջին ու Հին Մին Սոնը։

Նշենք, որ հարավկորեացի հարձակվողը նաև երկու ասիստ կատարեց այս խաղում։

Ինչ վերաբերում է Ռիշարլիսոնին, ապա բրազիլացի հարձակվողն այս խաղում խփեց ավելի շատ գոլ, քան Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի նախորդ 12 խաղերում։

Մինչ այս 26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում դարձել էր միայն 1 գոլի հեղինակ։

«Նյուքասլի» կազմից միակ գոլն էլ խփեց Ժոելինթոնը։

Այս հաղթանակից հետո «խթանները» վաստակեցին 30 միավոր և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։

Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում նախորդ 5 խաղերում չէր կարողացել տոնել հաղթանակ` այդ ընթացքում կրելով 4 պարտություն։

«Նյուքասլը», 26 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023