Տոտենհեմի աստղը, հնարավոր է, կարիերան շարունակի Ռեալի կազմում
«Տոտենհեմի» հարձակվող Հին Մին Սոնը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, հարավկորեացի վինգերին իր շարքերում ցանկանում է տեսնել «Ռեալ Մադրիդը»։
Հաղորդվում է, որ Սոնի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով լրջորեն հետևում է նրա խաղին։
Նշվում է, որ 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում նույնպես սկսել է մտածել հեռանալ լոնդոնյան ակումբից և դեմ չէ կարիերան շարունակել «Ռեալում»։
Նշենք, որ Սոնի ապագան «արքայական» ակումբի հետ կապվում էր դեռևս սույն թվականի հունիսին, սակայն այդ ժամանակ «սերուցքայինները» որոշեցին ձեռք չբերել նոր հարձակվող։
Հիշեցնենք, որ Հին Մին Սոնը «խցանների» կազմում հանդես է գալիս 2015 թ. օգոստոսից` անցկացրած 341 խաղում դառնալով 136 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կառլո Անչելոտի, Հին Մին Սոն, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ