«Տոտենհեմը» 10 միլիոն փոխհատուցում կվճարի ու նոր գլխավոր մարզիչ կնշանակի
«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կլքի զբաղեցրած պաշտոնն ու աշխատանքի կանցնի «Տոտենհեմում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Տոտենհեմը» դանիացի մասնագետի նշանակման հարցում համաձայնության է հասել «Բրենթֆորդի» հետ։
51-ամյա մարզիչը «Բրենթֆորդի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30 ներառյալ գործող պայմանագիր ունի, որի խզման համար «խթանները» լոնդոնյան ակումբին կվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլին փոխհատուցում։
Ֆրանկը գլխավոր մարզչի պաշտոնում «Տոտենհեմում» կփոխարինի Անգե Պոստեկօղլուին։ Վերջինը հունիսի 6-ին է պաշտոնանկ արվել։
Թոմաս Ֆրանկը «Բրենթֆորդը» մարզում է 2018 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ 317 խաղում 136 հաղթանակ է տարել, գրանցել 71 ոչ-ոքի, կրել 110 պարտություն, պատնության մեջ առաջին անգամ նվաճել Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Բրենթֆորդ, Թոմաս Ֆրանկ, Տոտենհեմ