Տոտենհեմը ևս մեկ հիանալի տրանսֆեր է համաձայնեցրել
«Տոտենհեմը» շարունակում է ակտիվ տրանսֆերային քաղաքականություն վարել` համաձայնեցնելով ևս մեկ տրանսֆեր։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, լոնդոնյան ակումբը կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոյի տեղափոխության հարցում համաձայնության է հասել «Ատալանտայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` «խթանները» արգենտինացի պաշտպանի դիմաց Բերգամոն ներկայացնող ակումբին վճարելու են 50 մլն եվրո։
Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։
Հավելենք, որ Քրիստիան Ռոմերոն «Ատալանտայի» գույները պաշտպանում է 2020 թ. սեպտեմբերից սկսած և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Տոտենհեմն» արդեն համաձայնության է հասել նաև Ռոմերոյի խաղընկերոջ` դարպասապահ Պիերլուիջի Գոլինիի տեղափոխության հարցում, ում ակումբը վարձակալելու երկու տարով, իսկ 2023 թ. ամռանն ունենալու է 15 մլն եվրոյի դիմաց անմիջական գնման իրավունք։
Բացի դրանից, «Տոտենհեմն» ու «Սևիլիան» շուտով կհայտարարեն փոխանակում իրականացնելու մասին։ Լոնդոնցիների ճամբար կուղևորվի 20-ամյա վինգեր Բրայան Խիլը, իսկ անդալուսական ակումբը նրա դինաց կստանա 25 մլն եվրո և Էրիկ Լամելայի տրանսֆերային իրավունքները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Բրայան Խիլ, Էրիկ Լամելա, Նիկոլո Սկիրա, Պիերլուիջի Գոլինի, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան Ռոմերո