Տոտենհեմը շոկի ենթարկեց Ման. Յունայթեդին` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Տոտենհեմը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 3-րդ րոպեին Բրենան Ջոնսոնն առաջ մղեց լոնդոնյան ակումբին։
«Կարմիր սատանաների» անհաջողությունները շարունակվեցին 42-րդ րոպեին, երբ կոպիտ խաղի պատճառով դաշտից հեռացվեց թիմի ավագ Բրունու Ֆերնանդեշը։
Ստանալով քանակական առավելություն` Անգե Պոստեկօղլու գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում ևս երկու գնդակ ուղարկեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասն ու հաղթեց 3:0 հաշվով. աչքի ընկան Դեյան Կուլուևսկին ու Դոմինիկ Սոլանկեն։
«Խթանները» վաստակեցին 10 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ, Էրիկ Տեն Հագի գլխավորած թիմը 7 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Բրենան Ջոնսոն, Բրունու Ֆերնանդեշ, Դեյան Կուլուսևսկի, Դոմինիկ Սոլանկե, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր Յունայթեդ, Տոտենհեմ