Տոտենհեմը շարունակում է հաղթարշավը` առավելության հասնելով նաև Քրիսթալ Փելասի նկատմամբ 🎥

Տոտենհեմը շարունակում է հաղթարշավը` առավելության հասնելով նաև Քրիսթալ Փելասի նկատմամբ 🎥

28/10/2023 - 01:03

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո «խթանները» երկու գնդակ ուղարկեցին «արծիվների» դարպասը, որին «Փելասը» կարողացավ արձագանքել միայն մեկ գոլով։

Անգե Պոստեկօղլուի թիմից աչքի ընկավ Հին Մին Սոնը, իսկ տանտերերի պաշտպան Ջոել Ուորդը գրավեց սեփական դարպասը։

«Քրիսթալ Փելասի» միակ գոլն էլ 90+4-րդ րոպեին խփեց Ջորդան Այուն։

Այսպիսով, «Տոտենհեմը» հաղթեց 2:1 հաշվով, ինչից հետո վաստակեց 26 միավոր` գլխավորելով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

Ավելացնենք, որ «խթանները» Պրեմիեր լիգայի շրջանակում տոնեցին 4-րդ անընդմեջ հաղթանակը։

«Արծիվները», 12 միավորով, 11-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023