Տոտենհեմը շատ մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
Ավստրալացի մասնագետ Անգե Պոստեկօղլուն, ով ներկայումս մարզում է «Սելթիկը», շատ մոտ է «Տոտենհեմի» գլխավոր նարզիչ նշանակվելուն։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբիցիո Ռոմանոն, «խցանները» մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել 57-ամյա մասնագետի հետ, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Հաղորդվում է, որ հաջորդ քայլով լոնդոնյան ակումբը պետք է փորձի համաձայնության հասնել արդեն «Սելթիկի» հետ, քանի որ Պոստեկօղլուն գործող պայմանագիր ունի «կելտերի» հետ։
Նշվում է, որ կողմերը գործարքի հարցում դրական են տրամադրված և, մեծ հավանականությամբ, առաջիկա ժամերին լուծում կտան ստեղծված իրավիճակին։
Հավելենք, որ Անգե Պոստեկօղլուն «Սելթիկի» գլխավոր մարզիչ է նշանակվել 2021 թ. հունիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 5 տիտղոս է նվաճել, այդ թվում` երկու անգամ դառնալով շոտլանդական Պրեմիերշիփի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, Սելթիկ, Տոտենհեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո