Տոտենհեմը մոտ է Ռեալի պաշտպանին ձեռքբերելուն

Տոտենհեմը մոտ է Ռեալի պաշտպանին ձեռքբերելուն

16/09/2020 - 00:02

«Ռեալի» եզրային պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, ով ավարտված մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրեց «Սևիլիայի» կազմում, մոտ է «Տոտենհեմ» տեղափոխվելուն։ Լոնդոնյան ակումբը կարծես թե իսպանացի պաշտպանի տրանսֆերի հարցում առաջ է անցել «Մանչեսթեր Յունայթեդից», որը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության հասնել «արքայական» ակումբի հետ։

Բանն այն է, որ «Ռեալը» խաղացողի դիմաց ցանկանում է ստանալ 30 մլն եվրո, ինչպես նաև Ռեգիլոնի պայմանագրում պետք է լինի խաղացողին հետ գնման իրավունք, ինչպես նաև «արքայական» ակումբը խաղացողի հաջորդ վաճառքից պետք է մասնաբաժին ունենա։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, մանկունյական ակումբը պատրաստ է վճարել պահանջվող գումարը, սակայն, չի պատրաստվում պայմանագրում ներառել այդպիսի կետեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմն» սեպտեմբերի 15-ին 30 մլն-անոց առաջարկ է կատարել «Ռեալին», ինչպես նաև լոնդոնյան ակումբը պատրաստ է կատարել մադրիդյան ակումբի պահանջը՝ խաղացողի պայմանագրում ներառելով վերոնշյալ կետերը։

«Ռեալն» ու «Տոտենհեմը» համաձայնության են հասել․ այժմ «շնաձկները» պետք է խաղացողի հետ բանակցեն, որպեսզի անձնական պայմանագրի կետերը համաձայնեցնեն։ Հավելենք, որ Ռեգիլոնն ու «ՄՅՈՒ»-ն արդեն համաձայնեցրել էին անձնական պայմանագիրը։

Ավարտված մրցաշրջանում 23-ամյա պաշտշպանը «Սևիլիայի» հետ դարձավ Եվրոպա լիգայի հաղթող, իսկ անցկացրած 38 խաղում դարձավ 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

View this post on Instagram

[🚨] Tottenham-United for Reguilon! Big drama is going on for @sergioregui deal! 🇪🇸 – WHAT’S HAPPENING: Tottenham today have a submitted an official bid to Real Madrid for Sergio Reguilon. Manchester United are in talks by days with Real but *won’t* accept to pay €30m price tag and *won't* accept any the "buy back clause" asked by the Spanish club. 🛑 – KEY CLAUSES: Today afternoon, Tottenham made an official bid for €30m to Real to sign Reguilon. #THFC have accepted also the "buy back clause" and the "pre-emption clause" [both refused by #MUFC ⛔️] so Real Madrid can match any other bid in the future to bring Reguilon back. ⚠️ – THE DETAILS: More about the two clauses. Man Utd won’t accept to sign a player and let Real Madrid buy him back on next years [buy back clause, clausula de recompra] or matching another bid in the future [pre-emption clause, derecho de tanteo as they say in Spain]. Spurs have ACCEPTED both. 🌟 – PERSONAL TERMS: the deal is not completed yet: the battle is on, but Tottenham have now an agreement with Real Madrid and are working to agree personal terms with the player. United have the "ok" by Reguilon by days, but there's *no* agreement with Real. That’s why #THFC hope to convince him and finalize the deal on next hours. Mou wants him. 🤝 #thfc #mufc #manutd #reguilon #manchesterutd #tottenham #realmadrid #mourinho #transfers

A post shared by Fabrizio Romano (@fabriziorom) on

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023