Տոտենհեմը հաղթեց Ման. Սիթիին, Լիվերպուլը գրեթե կիսաեզրափակչում է ?
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղի շրջանակում կայացան 2 հանդիպումներ:
«Տոտենհեմը» նոր ստադիոնում հյուրընկալել էր «Մանչեսթեր Սիթիին»: Անգլիական թիմերի դիմակայությունն ավարտվեց տանտետերի հաղթանակով՝ 1:0: Հանդիպման միակ գոլը 78-րդ րոպեին խփել է Սոն Հին-Մինը:
Հանդիպման 13-րդ րոպեին Սթերլինգի հարվածից հետո գնդակը դիպչել է Ռոուզի ձեռքին և մրցավարը VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո 11 մետրանոց է նշանակել: Ագուերոյի հարվածը հետ է մղել Լյորիսը:
Մյուս խաղում «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ընդունել էր «Պորտուին»: Տանտերերը հաղթեցին 2:0 հաշվով: Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Նաբի Կեյտան բավականին գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը, իսկ 26-րդ րոպեին Ալեքսանդր Առնոլդի հաշվենկատ փոխանցումից հետո Ֆիրմինոն գնդակն ուղարկել է բաց դարպասը՝ կրկնապատկելով հաշիվը:
Այսպիսով, «Լիվերպուլը» պատասխան հանդիպումից առաջ շատ մեծ առավելություն է ստանում:
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կայանալու են ապրիլի 17-ին:
# Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Պորտու, Տոտենհեմ