«Տոտենհեմը» 41 տարի անց նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը` հաղթելով «Ման. Յունայթեդին» 🎥
Եվրոպա լիգայի եզրափակիչում Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Անգլիական դիմակայությունում գրանցվեց դարպասի մեկ գրավում. 42-րդ րոպեին «Տոտենհեմին» հաղթանակ պարգևեց Բրենան Ջոնսոնը։
Լոնդոնյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով ու 41 տարի անց նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը։ «Տոտենհեմը» նախորդ անգամ մրցաշարը հաղթել էր 1984 թվականին, երբ մրցաշարը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Խթանները» բոլոր մրցաշարերում նախորդ անգամ տիտղոս նվաճել էին 2008 թվականին` դառնալով Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության հաղթող։
Անգե Պոստեկօղլուի գլխավորած թիմը նվաճեց նաև Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից