Տոնի Կրոսը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին
Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որ ավարտում է միջազգային կարիերան.
«Ես 106 հանդիպում եմ անցկացրել Գերմանիայի հավաքականի կազմում։ Եվս մեկն այլևս չի լինի։ Ես շատ կցանկանայի, որ արդյունքում լիներ 109 խաղ, որպեսզի ընդհանուր տիտղոսների հավաքածուում ավելանար նաև Եվրոպայի չեմպիոնությունը, և ես ամեն ինչ կտայի դրա համար։
Ես Եվրոյից հետո հեռանալու որոշումը վաղուց էի կայացրել։ Ինձ համար վաղուց էր պարզ, որ չեմ մասնակցելու ԱԱ-2022-ին։ Ես ցանկանում եմ առաջիկա մի քանի տարիներին կենտրոնանամ «Ռեալի» նպատակների վրա։ Բացի դրանից, որպես ամուսին և հայր, ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել կնոջս ու երեք երեխաներիս։
Ինձ համար մեծ պատիվ էր երկար ժամանակ կրել այս համազգեստը, ինչը ես մեծ հպարտությամբ եմ արել։ Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին աջակցության, քննադատությունների և առաջ տանելու համար։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յոաքիմ Լյովին։ Նա ինձ վստահեց ու դարձրեց ազգային հավաքականի ֆուտբոլիստ և աշխարհի չեմպիոն։ Մենք վաղուց էինք կերտում հաջողության ճանապարհը»,- եզրափակել է 31-ամյա ֆուտբոլիստը։
Հավելենք, որ Տոնի Կրոսը «բունդեսմանշաֆթի» կազմում նորամուտը նշել է 2010 թ. մարտի 3-ին Արգենտինայի դեմ կայացած ընկերական խաղում (0:1) և մինչ այս պահը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 խաղ` դառնալով 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
2014 թ. նա հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10
# Գերմանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Յոհաքիմ Լյով, Ռեալ Մադրիդ, Տոնի-Կրոս