Տիմո Վերները շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել🎥

Տիմո Վերները շարունակում է արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել🎥

15/11/2020 - 12:49

Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականը 3։1 հաշվով կամային հաղթանակ տարավ Ուկրաինայի ընտրանու նկատմամբ։

Հանդիպման 12-րդ րոպեին ուկրաինացիները Ռոման Յերեմչուկի խփած գոլի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն Յոհաքիմ Լյովի սաների առավելությունն այնքան մեծ էր, որ մինչև ընդմիջման գնալը կարողացան ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ․ աչքի ընկան Լերոյ Սանեն ու Տիմո Վերները։

Երկրորդ խաղակեսում «բունդեսմանշաֆթը» մեծացրեց իր առավելությունը, իսկ իր անվան դիմաց ևս մեկ գնդակ էլ ավելացրեց Վերները՝ դառնալով դուբլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ 24-ամյա հարձակվողը բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում և ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից Գերմանիայի հավաքականը վաստակած 9 միավորով գլխավորեց A դիվիզիոնի 4-րդ խումբը, իսկ Ուկրաինայի հավաքականը 6 միավորով 3-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023