Տիագո Մոտան մեկնաբանել է Բարսելոնան գլխավորելու մասին լուրերը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտարարել է, որ 2023/24 մրցաշրջանից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
44-ամյա մասնագետին փոխարինելու հավանական թեկնածուներից մեկը «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան է, ով խոսել է այդ լուրերի մասին.
«Ես լսել եմ, որ Խավին լքում է «Բարսան»։ Ինձ այդ մասին հայտնել են րոպեներ առաջ։
«Բարսելոնան» կկապվի՞ ինձ հետ ապագայում։ Ես ապրում եմ ներկայում։ Ես վայելում եմ Բոլոնիայում անցկացրած ժամանակս։ Ես կենտրոնացած եմ միայն ներկայի վրա»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն։
Նշենք, որ Տիագո Մոտան, որպես ֆուտբոլիստ, 2001-07 թթ. հանդես է եկել հենց «Բարսելոնայի» կազմում` անցկացրած 147 խաղում դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
41-ամյա մասնագետը 2022 թ. սեպտեմբերից մարզում է «Բոլոնիան»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բարսելոնա, Բոլոնիա, Խավի, Տիագո Մոտա