Տեր Շտեգենը բաց կթողնի Եվրո-2020-ը
«Բարսելոնայի» դարպասահապ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի կազմում չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ին․
«Հիասթափված եմ պարտության (խմբ․՝ խոսքը «Բարսելոնա» 1։2 «Սելտա» հանդիպման մասին է)» և այն պատճառով, որ կորցրինք Լա լիգայի չեմպիոն դառնալու բոլոր շանսերը։ Դժվար մեկնարկից հետո մենք բնավորություն ցույց տվեցինք՝ անցկացնելով 19 անպարտելի խաղ, սակայն չկարողացանք պահպանել մարզավիճակը։
Ակումբի բուժանձնակազմի հետ ես որոշել եմ ծնկի լրացուցիչ վիրահատության ենթարկվել։ Տխուր եմ, որ այս ամառ Գերմանիայի հավաքականի կազմում չեմ կարող մասնակցել Եվրո-2020-ին։ Առաջին անգամ ես հավաքականին պետք է երկրպագեմ տանից՝ աջակցելով իմ երկրին։
Հուսով եմ՝ ամառային դադարից հետո կրկին կկարողանանք հանդես գալ երկրպագուների ներկայությամբ․ ես կարոտում եմ նրանց։ Շնորհակալ եմ աջակցության համար այս դժվար մրցաշրջանի ընթացքում»,- գրել է գերմանացի դարպասապհն Instagram-ի իր էջում։
Հիշեցնենք, որ 28-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել 24 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գերմանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն