Տեսադարան N6. Բարսելոնա – Ռեալ?

Տեսադարան N6. Բարսելոնա – Ռեալ?

22/03/2020 - 23:07

Կորոնավիրուսը կորոնավիրուս, բայց մենք շարունակում ենք տեղարդել լեգենդար հանդիպումների տեսակրկնություններ։

Այս անգամ ընտրել ենք 2006/07 մրցաշրջանի լեգենդար Էլ կլասիկոն։ Հանդիպումը կայացել է 2007 թվակնաի մարտի 10-ին «Կամպ Նոու» մարզադաշտում։ Այս հանդիպումը նշանավորվել է նրանով, որ Լեո Մեսսին հեղինակեց Էլ կլասիկոների իր առաջին գնդակները։ Դրամատիկ հանդիպում, դրամատիկ ավարտ, դրամատիկ հաշիվ։ Հանդիպման արդյունքը կատալոնացիների համար չեմպիոնության արժեք ունեցավ։

Այդ մրցաշրջանն ընդհանրապես ամենալեգենդարներից ու հիշվողներից մեկն է, երբ «արքայական» ակումբը 12 միավորի տարբերությունը կարողացավ հետ բերել՝ հռչակվելով չեմպիոն։ «Բարսելոնան» և «Ռեալը» հավասար՝ 76-ական միավոր էին վաստակել, սակայն չեմպիոն դարձան Ֆաբիոլ Կապելոյի սաները, քանի որ առաջին շրջանում կայած խաղում «Ռեալը» Ռուդ վան Նիստելռոյի և Ռաուլի խփած գոլերի շնորհիվ հաղթել էին 2։0 հաշվով։

Տեսադարանի շարքը շարունակվելու է ամեն օր։ Հաճելի դիտում։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023