Տեսադարան N5․ Ինտեր – Բարսելոնա?
Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես գիտեք, մեզ լրիվ թողեցին առանց ֆուտբոլի․ եվրոպական միակ առաջնությունը, որն այս պահին ընթանում է Բելառուսի առաջնությունն է, որը, միանշանակ, քչերին կհետաքրքրի։
Interfootball.am-ը շարունակում է տեսադարանի շարքը՝ ցուցադրելով լեգենդար հանդիպումների տեսակրկնություններ։ Այս անգամ ընտրել են 2009/10 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ինտեր» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումը։
Այդ մրցաշրջանում Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմը գեղեցիկ ֆուտբոլ էր ցուցադրում, իսկ Պեպ Գվարդիոլայի երբեմն «Բարսելոնան» փորձում էր դառնալ մրցաշարի առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ կնվաճի գավաթը։ Այս խաղը նշանավորվել էր նրանով, որ կատալոնական ակումբը Բարսելոնայից Միլան ուղևորվել էր ավտոբուսով, քանի որ Իսլանդիայում ժայթքել էր Էյաֆյաթլայոքուլ հրաբուխը։ Դրա պատճառով գրեթե ողջ եվրոպական օդային տարածքը առաջած սև ծխի պատճառով փակվել էր, և կատալոնական ակումբը ստիպված էր մոտ 1000 կմ անցնել ավտոբուսով, իսկ թե ինչպե՞ս է ընթացել հանդիպումը, և ի՞նչ արդյունք է գրանցվել խաղում կիմանաք դիտելով հանդիպման տեսակրկնությունը։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։ Հաճելի դիտում։
# Բարսելոնա, Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Տեսադարան