Տեսադարան N28. Բրազիլիա – Գանա ?
Տեսադարանի շրջանակում այսօր հետ կգնանք հեռավոր 1997 թվակականի սեպտեմբեր։ Այդ ժամանակ Եգիպտոսում կայանում էր Մ-17 տարեկանների չորրորդ աշխարհի առաջնությունը, իսկ ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու եզրափակիչ Բրազիլիա – Գանա հանդիպումը։
Այդ տարիներին Գանայի Մ-17 տարեկանների հավաքականը միանշանակ իր տարիքային խմբում լավագույնն էր աշխարհում։ 1997 թվականին չորրորդ անգամ էր անցկացվում Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունը, իսկ աֆրիկյան հավաքականը դա էլ հետը մասնակցել էր բոլոր եզրափակիչներին՝ այդ ընթացքում երկու անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Սակայն, հետագայում պարզվեց, որ աֆրիկացի ֆուտբոլիստներից շատերը կեղծում են իրենց փաստաթղթերը՝ ներկայացնելով սխալ տարիք, այսինքն, տվյալ ֆուտբոլիստը լինում է տարիքով ավելի մեծ, սակայն ներակայնում է ավելի փոքր տարիքով։ Խոսքը կոնկրետ գանացի ֆուտբոլիստների մասին չէ, բայց կոնկրետ նման դեպքեր աֆրիկյան ֆուտբոլում վերջերս հաճախ են բացահայտվում, այսինքն, այդ երևույթը կարող է կասկածի տակ դնել նաև Գանայի Մ-17 տարեկանների հավաքականի այդ հաջողությունները։
Այդ առաջնության ժամանակ գանացիները իրենց խումբը հաղթահարեցին առանց խնդիրների։ Աֆրիկյան հավաքականը Արգենտինայի հավաքականի հետ վաստակեց 7-ական միավոր, սակայն առաջին տեղով դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Երկու հավաքականներն իրենցից հետ թողեցին Բահրեյնի և Կոստա Ռիկայի հավաքականենրին։ Գանան Արգենտինայի դեմ խաղում գրանցեց 0։0 արդյունքը, Բահրեյինի հավաքականին հաղթեց 5։1, իսկ Կոստա Ռիկային՝ 2։0։
Քառորդ եզրափակիչում «սև աստղերին» սպասում էր ևս մեկ ասիական հավաքական՝ Օմանի հավաքականը։ Գանայի հավաքականը վստահորեն հաղթեց 4։1 հաշվով։ Կիսաեզրափակիչում նրանց սպասում էր մրցաշարի ֆավորտիներից մեկը՝ Իսպանիայի հավաքականը։ Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող հավաքականը դժվար պայքարում 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ, իսկ հաղթական գնդակը Օվուսու Աֆրիյեն հեղինակեց 79-րդ րոպեին՝ Գանայի հավաքականին չորրորդ անգամ անընդմեջ դուրս բերելով մրցաշարի եզրափակիչ։
Բրազիլիայի Մ-17 տարեկաննեի հավաքականն իր հերթին Կառլոս Սեզարի գլխավորությամբ բավականին մարտունակ կազմ էր հավաքել, որի կազմում արդեն փայլում էր 17-ամյա Ռոնալդինիոն, ով հետագայում պետք է գրավեր բոլորի սրտերը։ Լատինաամերիկյան հավաքականը հայնտվել էր բավականին հեշտ խմբում՝ հաղթելով բոլոր երեք խաղերում էլ։ Նախ բրազիլացիները 7 անպատսխան գնդակ ուղարկեցին Ավստրիայի իրենց հասակակիցների դարպասը, ապա երեք անպատասխան գնդակ՝ ԱՄՆ-ի դարպասը, իսկ Օմանի հավաքականին հաղթեցին 3։1 հաշվով։
Քառորդ եզրափակչի շրջանակում լատինաամերիկյան դերբի էր սպասվում։ Բրազիլիան մրցաշարի լավագույն ռմբարկուներից մեկի՝ Ֆաբիո Պինտուի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով պայքարից դուրս թողեց Արգենտինայի հավաքականին, իսկ կիսաեզրափակիչում «դեղինները» որևէ հնարավորություն չտվեցին Գերմանիայի հավաքականին՝ հաղթելով 4։0 հաշվով։
Եզրափակիչ հանդիպումը կայացավ 1997 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Կահիրեի «Միջազգային» մարզադաշտում։ Խաղին ներկա էին ավելի քան 35 հազար երկրպագուներ։
Հանդիպումն անցավ բավականին լարված պայքարում՝ կողմերի փոխնիփոխ գրոհների ներքո։ Հանդիպման 39-րդ րոպեին Բրազիլիայի հավաքականի չստացված գրոհից հետո Գանայի հավաքականը նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում մրցաշարի լավագույն ռմբարկուներից Օվոսու Աֆրիյեն բացեց հանդիպման հաշիվը։
Առաջին խաղակեսում աֆրիկացիներին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը, սակայն երկրորդ խաղաեսի հենց մեկնարկից լատինաամերիկացիները տիրեցին նախաձեռնությանը՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր, բայց այդպես էլ չէր հաջողվում խփել պատասխան գնդակը։ Հանդիպման 63-րդ րոպեին Ռոնալդինիոն անհավանական անցում ձեռնարկեց, ինչից հետո նրա հարվածից հետո գանացիների դարպասապահ Օսեի Բոատենգը հետ մղեց գնդակը, սակայն վրա հասած Մատուսալեմը գրավեց դարպասը։
Դրանից հետո խաղն ավելի շատ ընթանում էր հավասար պայքարում և որևէ լուրջ իրադարձություն տեղի չէր ունենում որոշ ժամանակ, սակայն 74-րդ րոպեին բրազիլացիների առաջատար Ֆաբիո Պինտուն անհասականալի պայմաններում հեռացվեց խաղադաշտից։
87-րդ րոպեին կրկին փայլեց Ռոնալդինիոն։ 17-ամյա հրաշամանուկը դաշտի կենտրոնից անհավանական «կտրող» փոխանցում կատարեց բրազիլացիների եզրային պաշտպան Անդրեյին, ով էլ նպատասավոր դիրքից չվրիպեց՝ բարզիլացիներին պարգևելով չեմպիոնի տիտղոսը։ Հետագայում լատինաամերիկացիները ևս երեք անգամ դարձել էն Մ-17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Վերջին հաջողությունը գրանցվել է 2019 թվականին։
Այդ աշխարհի առաջնությունը մեծապես նշանավորվել է 17-ամյա Ռոնալդինիոյի անհավանական խաղով։ Այդ մրցաշարում ֆուտբոլային կախարդը դարձավ երկու գոլի, իսկ եզրափակիչում դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Դիտելով այս հանդիպումը՝ կտեսնենք, թե Ռոնին որքան հասուն ֆուտբոլ էր ցուցադրում նույնիսկ 17 տարեկանում։ Նա այդ ժամանակվանից արդեն գիտեր, թե ինչպես գնդակը ճիշտ փոխանցել, ճիշտ գնդակը նետել առաջ, հստակ տիրապետում էր նաև գեղեցիկ տեխնիկայի։ Հետագայում Ռոնին նվաճեց գրեթե բոլոր հնարավոր և անհնար տիտղոսները, այդ թվում նաև՝ մեծասահակների աշխարհի չեմպիոնի տիտղոսը և ՉԼ գավաթը։ Ռոնին երկու անգամ ՖԻՖԱ-ի վարկածով դարձել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, իսկ 2005 թվականին՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր»։
# Բրազիլիայի հավաքական, Գանայի հավաքական, Ռոնալդինիո, Տեսադարան