Տեսադարան N15. Բարսելոնա – Դինամո Կիև?
Տեսադարանի հերթական թողարման շրջանակում մեր ընթերցողներին ենք ներկայացնում 1997/98 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խմբային փուլի չորրդ տուրի «Բարսելոնա» – «Դինամո Կիև» հանդիպումը որը կայացել է, 1997 թվականի նոյեմբերի 5-ին «Կամ Նոու» մարզադաշտում։
Այդ տարիներին կատոլանական ակումբը Յոհան Կրոյֆի հեռանալուց հետո հայտնվել էր նույն իրավիճակում, ինչ «Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքսի հեռանալուց հետո։ Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ կատալոնական ակումբը նվաճել էր 11 տիտղոս, իսկ նրանից հետո նախքան 1997/98 մրցաշրջանը հաջողությամբ աշխատել էր միայն Բոբի Ռոբսոնը, ով ակումբի ղեկին մնաց մեկ տարի, սակայն նվաճեց երեք տիտղոս։
Բոբի Ռոբսոնի փոխարեն նշանակվեց Լուի վան Գալը, սակայն նրա օրոք առաջին տարին կարելի է տապալված համարել, քանի որ կատալոնական ակումբը միջազգային ասպարեզում խատյատառ եղավ և իր խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը։
Ինչ վերաբերվում է «Դինամոյին», ապա լեգենդար մասնագետ Վալերի Լոբանովսկու գլխավորությամբ կիևյան ակումբը դարձել էր բոլոր եվրոպական գրանդ ակումբների ահուսարսափը, իսկ երիտասարդ Անդրեյ Շևչենկոն և Սերգեյ Ռեբրովը «մեշոկով» գոլոր էին հեղինակում բոլոր մրցաշարերում։
Նախքան 2012/13 մրցաշրջանի «Բավարիայից» ՉԼ կիսաեզրափակիչում 0։7 հաշվով ստացած հայտնի ապտակը, «Բարսելոնան» արդեն մեկ անգամ երկու խաղերում 7 գոլ բաց էր թողել։ Ճիշտ է՝ խմբային փուլում, սակայն «Դինամոն» պարզապես չէր նկատել «Բարսելոնային»։ Կողմերի միջև Կիևում երկու շաբաթ առաջ կայացած խաղում էլ ուկրաինական ակումբը երեք անպատասխան գնդակ էր ուղարկել, իսկ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղի 44-րդ րոպեին հաշիվն արդեն 0։3 էր, իսկ Անդրեյ Շևչենկոն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։
«Դինամոն» վստահորեն դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ, սակայն մրցաշրի այդ փուլում բախվեց գերհզոր «Յուվենտուսին»: Այդ տարիներին թուրինյան ակումբը Մարչելո Լիպպի գլխավորությամբ վատագույն դեպքում հասնում էր մրցաշարի եզրափակիչ, իսկ թիմում տոն էին տալիս Ալեսանդրո Դել Պիերոն, Զինեդին Զիդանը, Ֆիլիպո Ինձզագին, Դավիդ Տրեզեգեն, Ռոբերտո Բաջիոն և այլք։ Այդ տարի թուրինյան ակումբը նույնպես հասավ մինչև եզրափակիչ, սակայն 1։0 հաշվով պարտվեց «Ռեալին»։
«Յուվեի» ու «Դինամոյի» դիմակայության առաջին խաղում, որը կայացել էր Թուրինում, ավարտվել էր 1։1 հաշվով։ Պատասխան խաղում Ֆիլիպո Ինձզագին դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ «Յուվեն» հաղթեց 1։4 հաշվով, սակայն շատերի կողմից այդ մրցաշրջանը հիշվում է հենց «Դինամոյի» փառահեղ երկու հաղթանակի շնորհիվ։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։