Տեսադարան N1. Ուրուգվայ 1։1 (4:2) Գանա?
Ինչպես գիտեք, կորոնավիրուսի կտրուկ տարածման պատճառով եվրոպական բոլոր թոփ առաջնությունները դադարեցվել են, սակայն Interfootball.am-ը չի պատրաստվում իր ընթերցողներին թողնել առանց ֆուտբոլի և սկսում ենք նոր նախագիծ։
Այսօրվանից սկսած՝ ամեն օր կայքում կտեղադրվի որևէ լեգենդար հանդիպման ամբողջական տեսակրկնությունը։ Սկսում ենք 2010 թվականին ՀԱՀ-ում տեղի ունեցած քառորդ եզրաափակիչ Ուրուգվայ – Գանդա հանդիպումից։
Այս խաղը Աշխարհի առաջնության պատմության ամենալեգենդար հանդիպումներից մեկն է, որը նշանավորվեց լրացուցիչ ժամանակի վերջում Լուիս Սուարեսի կարմիր քարտով, երբ ուրուգվայցի հարձակվողը ձեռքով գնդակը հեռացրեց դատարկ դարպասից։ Ասամոա Գյանը կարող էր Գանային դարձնել առաջին աֆրիկյան հավաքականը, որը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ այնուհետև 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին լատինաամերիկացիները՝ դուրս գալով մրցաշարի կիսաեզրափակիչ։
# Գանայի հավաքական, Լուիս-Սուարես, Մունդիալ-2010, Ուրուգվայի հավաքական, Տեսադարան