Տեն Հագը` Դե Խեայի մասին. «Նա ԱՊԼ-ի ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահն է»
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 0:3 հաշվով պարտվեց «Սևիլիային»` լքելով հետագա պայքարը։
«Կարմիր սատանաների» կազմից անչափ անհաջող հանդիպում անցկացրեց դարպասապահ Դավիդ դե Խեան, ով իր թիմի բաց թողած երկու գոլերում անմիջական մեղավորություն ուներ։
Հանդիպումից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է իսպանացի դարպասապահի մասին.
«Դե Խեան Պրեմիեր լիգայի ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահն է, ինչը նշանակում է, որ նա շատ ընդունակ է։
Կարծում եմ` նախիինում թիմի ֆուտբոլիստներն արդեն ցույց են տվել, որ ի զորու են խաղալ ակումբում, սակայն այս խաղում այնքան էլ լավ տեսք չունեինք։
«Սևիլիայի» դեմ խաղում չէինք համապատասխանում մեր չափանիշներին»,- հոլանդացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Athletic-ի լրագրող Լորի Ուիտվելը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ-դե-Խեա, Եվրոպա-լիգա, Էրիկ Տեն Հագ, Մանչեսթեր-Յունայթեդ, Սևիլիա