Տադիչը գերազանցել է Մեսսիի` մեկ տարվա ընթացքում գոլային փոխանցումների տպավորիչ ռեկորդը
Հոլանդական Էրեդիվիզիայի 16-րդ տուրի շրջանակում «Այաքսը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է «ԱԶ Ալկմարին»։
Ամստերդամը ներկայացնող ակումբի միակ գոլը 73-րդ րոպեին խփել է Սեբաստիան Հալերը` եզրափակելով Դուշան Տադիչի փոխանցումը։
Ինչպես տեղեկացնում է William Hill-ը, Տադիչը 2021 թ. ընթացքում կատարել է իր 37-րդ գոլային փոլանցումը։
Մեկ օրացույցային տարվա ընթացքում կատարած գոլային փոխանցումների ցուցանիշով սերբ ֆուտբոլսիտը գերազանցել է Լեո Մեսսիի ռեկորդը, ով 2011 թ. կատարել է 36 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Այաքս, Դուշան Տադիչ, Էրեդիվիզիա, Լեո Մեսսի