Հայտնի դարձավ երկրորդ ակումբը, որը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԱՊԼ-ում
Անգլիական Չեմպիոնշիփի 44-րդ տուրի շրջանակում «Վոթֆորդը» «Վիկարիջ Ռոուդ» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց «Միլոուլին», իսկ հաղթական գնդակը խփեց Իսմայիլա Սարը։
Այդ հաղթանակի շնորհիվ «Վոթֆորդը» վաստակեց 88 միավոր և առաջնության ավարտից երկու տուր առաջ նվաճեց Պրեմիեր լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր։ Ակումբը ներկա պահին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, որից ցածր այլևս չի կարող նահանջել։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ էլ ԱՊԼ-ի ուղեգիր նվաճեց նաև «Նորվիչը», որը 93 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Այս ակումբները մեկ տարվա դադարից հետո վերադառնում են ֆուտբոլային էլիտա։
Հավելենք, որ Չեմպիոնշիփի արդյունքներով 3-6-րդ հորիզոնականները զբաղեցնող ակումբները միմյանց միջև անցկացնում են փլեյ-օֆֆ, որպեսզի պարզեն վերջին հաջողակ ակումբին, որը հանդես է գալու Պրեմիեր լիգայում։
Ներկա պահին 3-6-րդ հորիզոնականները զբաղեցնում են համապատասխանաբար «Բրենթֆորդը», «Բորնմութը», «Բարնսլին» և «Սուոնսին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարնսլի, Բորնմութ, Բրենթֆորդ, Իսմայիլա Սար, Նորվիչ, Չեմպիոնշիփ, Սուոնսի, Վոթֆորդ