Վինիսիուս. «Ռեալը չհաղթեց, քանի որ մեզ թույլ չտվեցին» 🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Վալենսիայի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը։
Հանդիպումը սկանդալային ավարտ ունեցավ։ Գլխավոր մրցավար Խեսուս Խիկ Մանսանոն 90+9-րդ րոպեին չարձանագրեց «արքայական» ակումբի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խփած գոլը։ 40-ամյա մրցավարն անկյունայինի խաղարկումից հետո երկրորդ տեմպ ստացած գրոհի ժամանակ հնչեցրել էր եզրափակիչ սուլիչը, սակայն այն շարունակվեց, և Բրահիմ Դիասը գնդակը փոխանցեց Բելինգհեմի ուղղությամբ, որն էլ գրավեց դարպասը։
Անգլիացի ֆուտբոլիստը խաղի ավարտից հետո նաև կարմիր քարտ է ստացել` մրցավարի հետ կոպիտ խոսելու պատճառով։
Կատարվածի մասին խոսել է մադրիդյան ակումբի վինգեր Վինիսիուսը, ով դուբլի հեղինակ դարձավ այդ խաղում.
«Կարողացանք հավասարեցնել հաշիվը, սակայն «Ռեալը» չհաղթեց, քանի որ մեզ թույլ չտվեցին։ Պետք է համախմբված լինենք։ Մեզ երկրպագուների աջակցությունն է անհրաժեշտ»,- մեջբերում է OK Diario-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Վալենսիա, Վինիսիուս