Վինիսիուսն ու Մբապեն առաջնորդում են Ռեալին! «Արքայական» ակումբը հաղթեց Ռեալ Սոսիեդադին 🎥

Վինիսիուսն ու Մբապեն առաջնորդում են Ռեալին! «Արքայական» ակումբը հաղթեց Ռեալ Սոսիեդադին 🎥

15/09/2024 - 00:50

Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սան Սեբաստիանում հյուրընկալվելիս մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «արքայական» ակումբը երկրորդ 45 րոպեների ընթացքում մրցակցի դարպասը երկու գնդակ ուղարկեց և հաղթեց 2:0 հաշվով։

Կառլո Անչելոտիի գլխավոտած թիմից մեկական անգամ 11-մետրանոցից աչքի ընկան Վինսիուսն ու Կիլիան Մբապեն։

Նշենք, որ, ընդհանուր առմամբ, մադրիդյան գրանդի համար բարդ հանդիպում ստացվեց. բասկյան ակումբի ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր ունեին և միայն երեք անգամ «Ռեալին» օգնության հասավ դարպասաձողը։

«Ռեալը» վաստակեց 11 միավոր և բարձրացավ երկրորդ տեղ։ Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմն ունի 4 միավոր և միայն 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023