Վիլյառեալի հեքիաթը շարունակվում է. «դեղին սուզանավը» պայքարից դուրս թողեց Բավարիային🎥

Վիլյառեալի հեքիաթը շարունակվում է. «դեղին սուզանավը» պայքարից դուրս թողեց Բավարիային🎥

13/04/2022 - 00:58

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Վիլյառեալը» հաղթել էր 1:0 հաշվով։

Առաջ ընկնելով` նշենք, որ Ունայի Էմերիի թիմին հաջողվեց պատասխան խաղում դիմականել «Բավարիայի» ֆուտբոլիստների գրոհներին, ովքեր ունենալով մեծ առավելություն, չկարողացան հաղթանակ տոնել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Մյունխենյան ակումբի կազմից 52-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «դեղին սուզանավի» պատասխան գոլը 88-րդ րոպեին աչքի ընկավ Սամուել Չուկվուեզեն։

Այսպիսով, «Վիլյառեալը» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լիվերպուլ» – «Բենֆիկա» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023