Վիլիանը հեռանում է Արսենալից. նա շուտով նոր ակումբ կունենա
«Արսենալի» վինգեր Վիլիանը շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 6 օր բանակցելուց հետո Վիլիանը համաձայնության է հասել բրազիլական «Կորինտիանսի» հետ։
Կողմերը բոլոր փաստաթղթերը կստորագրեն օգոստոսի 30-ին, ինչից հետո 33-ամյա ֆուտբոլիստը կդառնա «Կորինտիանսի» ֆուտբոլիստ։
Ըստ լրագրող Կավե Սոլհեկոլի ունեցած տեղեկությունների` Վիլիանը համաձայնել է խզել «Արսենալի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտելու էր 2023 թ. հունիսի 30-ին։
Բրազիլացու հեռանալը լոնդոնյան ակումբին թույլ կտա խնայել 20 մլն ֆունտ գումար։ Պայմանագրով նախատեսված` Վիլիանը հաջորդ երկու տարիներին հենց այդքան աշխատավարձ պետք է ստանար։
Վիլիանը խոստովանել է, որ նախորդ ամռանը «Չելսիից» հեռանալուց հետո իր կարիերան «Արսենալում» բնականոն հունով չի ընթացել։ Նա որոշել է լքել «զինագործների» շարքերը, որպեսզի գումար չստանա չխաղալու դիմաց։
Աղբյուրի փոխանցմամբ` «Կորինտիանսում», «Արսենալի» համեմատ, բրազիլացի վինգերը վաստակելու է 70% քիչ աշխատավարձ. լոնդոնյան ակումբում նա շաբաթական վաստակում էր 240 հազար ֆունտ ստերլինգ։
Հիշեցնենք, որ Վիլիանը «Արսենալի» կազմում հանդես էր գալիս 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 37 հանդիպում` դառնալով 1 գոլի և 7 գոլի հեղինակ։
Հավելենք, որ Վիլիանը, տեղափոխվելով «Կորինտիանս», վերադառնում է հարազատ ակումբ, որի կազմում սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ Նա այդ ակուկբի համակարգում հանդես է եկել 1998-2006 թթ. և անցկացրած 37 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Կորինտիանս, Վիլիան, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո