Վիլաժոանա. ««Բարսան» ապագա չունի, եթե Լապորտան մնա ակումբում»
Վիլաժոանա. ««Բարսան» ապագա չունի, եթե Լապորտան մնա ակումբում»
16/11/2025 - 11:46

«Բարսելոնայի» տնօրենների խորհրդի նախկին անդամ Չավի Վիլաժոանան խոսել է ակումբի ապագայի մասին, գրում է Marca-ն։

«Գրեթե վստահ եմ, որ «Բարսան» ապագան չունի, եթե Լապորտան մնա ակումբում։ Ակումբի կայունության համար պետք է հույսը դնել սեփական տաղանդների վրա. սա է գլխավոր սկզբունքը։ Դրա համար անհրաժեշտ են բավարար ներդրումներ։

Այժմ հենց նման ծրագրով է շարժվում ակումբը, բայց դա 4-5 տարվա նախագիծ է, և յուրաքանչյուր ղեկավարություն ժառանգում է այն նախորդից։

Ես դրական եմ տրամադրված, քանի որ կլուծենք այդ խնդիրը, երբ կարողանանք։ «Բարսայի» համար կա որոշում, բայց այն կամք և պատասխանատվություն է պահանջում։ Ամեն դեպքում, չենք կարող ասել, որ նախորդ չորս տարիներին ամեն ինչ լավ է եղել»,- ասել է Վիլաժոանան։

Լապորտան «Բարսելոնան» ղեկավարել է 2003-10 թվականներին, իսկ նախագահի պաշտոնին վերադարձել է 2021թ. մարտի 7-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025