Վերները կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդ
Երեկ ավարտվեց Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանը։
Առաջնության վերջին՝ 34-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Աուգսբուրգ» նկատմամբ։ «Ցլերի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Տիմո Վերները։
Վերներն այդկերպ ընթացիկ մրցաշրջանում արտագնա խաղերում խփած գնդակները հասցրեց 17-ի։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, այդ ցուցանիշով Տիմո Վերները կրկնել է 46 տարվա վաղեմության ռեկորդ, որը գրանցվել է 1973/74 մրցաշրջանում, երբ Ուլի Հյոնեսը «Բորուսիա Մյունխենգլադբախի» կազմում հանդես գալու տարիներին մեկր մրցաշրջանի շրջանակում արտագնա խաղերում նույնպես դարձել էր 17 գոլի հեղինակ։ Ընդհանուր առմամբ Վերներն ընթացիկ մրցաշրջանում հեղինակեց 28 գնդակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն։
Հիշեցնենք, որ Տիմո Վերները հուլիսի 1-ին միանալու է «Չելսիին»։
# Բունդեսլիգա, Լայպցիգ, Չելսի, Տիմո Վերներ, տրանսֆերներ