Վեսթ Հեմը վերջին 46 տարվա լավագույն արդյունքն է գրանցել
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լիոնին»` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։
Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, «մրճահարները» 1976 թվականից ի վեր առաջին անգամ դուրս են եկել որևէ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ։
Այդ ժամանակ լոնդոնյան ակումբը հասավ մինչև Գավաթակիրների գավաթի եզրափակիչ, սակայն երկու խաղերի արդյունքում պարտվեց բելգիական «Անդերլեխտին»։
Այդ տեսանկյունից «Վեսթ Հեմն» իր լավագույն արդյունքը գրանցել է 1965 թ., երբ դարձավ Գավաթակիրների գավաթի հաղթող` եզրափակիչում 2:0 հաշվով առավելության հասնելով «Մյունխեն-1860»-ի նկատմամբ։
Հավելենք, որ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում Դևիդ Մոյեսի թիմը մրցելու է «Այնտրախտի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գավաթակիրների գավաթ, Դևիդ Մոյես, Եվրոպա-լիգա, Վեսթ Հեմ