Վեսթ Հեմը սահմանել է Դեկլան Ռայսի հրաժարագինը
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, «մրճահարները» 24-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 100 մլն եվրո։
Լոնդոնյան ակումբի ղեկավարները գիտակցում են, որ ամառային տրանսֆերային պատուհանը Ռայսի ապագայի համար վճռորոշ է լինելու, քանի որ կողմերի միջև գործող պայմանագրի ավարտին մնացել է արդեն 1 տարի։
Չնայած բազմաթիվ անգլիական գրանդ ակումբներ, այդ թվում` «Արսենալը», «Լիվերպուլը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը», հետաքրված են Ռայսի ծառայություններով, «Վեսթ Հեմը» մտադիր չէ վաճառել իր ավագին։
Այդուհանդերձ, ինքը` Ռայսը, ցանկանում է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակումբ։
Կան տեղեկություններ, որ Ռայսի տրանսֆերն իրականացնելուն ամենամոտն «Արսենալն» է։
հավելենք, որ անգլիացի ֆուտբոլիստը «մրճահարների» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 238 հանդիպում` դառնալով 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Արսենալ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Նյուքասլ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ