Վեսթ Հեմը մերժել է Ման. Սիթիի տրանսֆերային անհավանական առաջարկը
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» լուրջ պայքար են մղում։
Ժամեր առաջ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «քաղաքաբնակները» 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «մրճահարներին» առաջարկել է 80+10 մլն ֆունտ։
Այդուհանդերձ, լոնդոնյան ակումբը մերժել է այդ առաջարկը։
Անցնող օրերին «Արսենալը» Ռայսի դիմաց «Վեսթ Հեմին» առաջարկել էր 75+15 մլն ֆունտ, սակայն նույնպես մերժում է ստացել։
Հայտնի է, որ Ռայսի տրանսֆերի հարցում «մրճահարներն» անցնող օրերին արդեն երեք անգամ մերժել են «զինագործների» տարբեր առաջարկներ։
Նշվում է, որ «Վեսթ Հեմը», հավելավճարները չհաշված, Ռայսի վաճառքից ցանկանում է միանվագ վաստակել 100 մլն ֆունտ։
Կան տեղեկություններ, որ ինքն` անգլիացի ֆուտբոլիստը, հակված է կարիերան «Մանչեսթեր Սիթիում» շարունակելուն։
Հայտնի լրագող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ու «Վեսթ Հեմի» միջև բանակցություններն ավելի հաջող են ընթանում, ու Ռայսի` «քաղաքաբնակների» շարքերը համալրելու հավանականությունը կտրուկ մեծացել է։
Հավելենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 245 հանդիպում` դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դեկլան-Ռայս, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո