Վենգերը հայտնել է, թե որ գրանդ ակումբներին և հավաքականներին է մերժել Արսենալը մարզելու տարիներին
Արսեն Վենգերը պատմել է, որ, հանուն «Արսենալում» աշխատելու, ժամանակին մերժել է բազմաթիվ թոփ ակումբների ու հավաքականների.
«Ես մերժել եմ «Ռեալին», «Յուվենտուսին», ՊՍԺ-ին, Անգլիայի ու Ֆրանսիայի հավաքականներին։
Կարծում եմ` արել եմ այն, ինչ կարևոր է եղել ինձ համար։ Սա հանրային աշխատանք է, իսկ դատողը մարդիկ են։
Ես պարզ էի մտածում և հստակ հասկանում էի, թե ինչ եմ ցանկանում և հպարտ եմ, որ վարվել եմ հենց այդպես. չէ՞ որ այսօր ինձ մոտենում են բազմաթիվ մարդիկ և ասում. «Շնորահակալ ենք ամեն ինչի համար, ինչ արել ես ակումբի համար»։ Այդ մարդիկ հասկանում են, որ դա իմ գլխավոր նպատակն է եղել։
Նաև կարծում եմ, որ «Արսենալին» հարգում են այն արժեքների համար, որոնք ներկայացնում է ակումբը։
Ես միշտ աշխատել եմ։ Երկար ժամանակ ռեսուրսներ չունեի, բայց դա իմ բնույթն է։ Ես երջանիկ էի աշխատել ինձնից ավելի մեծ բանի համար և զգում էի, որ կարող եմ ժառանգություն թողնել՝ մարզաբազա և մարզադաշտ կառուցել, անհավանական ակադեմիա ստեղծել, որպեսզի ինձնից հետո ակումբ եկող երեխաներն աշխատեն ու խաղան արժանապատիվ պայմաններում»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Talk Sport-ը։
Հավելենք, որ Վենգերն «Արսենալը» մարզել է 1996-2018 թթ.։ «Զինագործները» ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ 3 անգամ դարձել է Պրեմիեր լիգայի չեմպիոն, 7-ական անգամ` Անգլիայի գավաթակիր ու Սուպերգավաթակիր։
Նշենք, որ Վենգերի գլխավորությամբ «Արսենալը» սահմանել է Պրեմիեր լիգայի անպարտելիության անհավանական ռեկորդ, որը մինչ օրս չի գերազանցվել։
Լոնդոնյան ակումբը 2003-04 թվականների ընթացքում ներքին առաջնությունում անպարտելի է եղել 49 հանդիպում անընդմեջ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի հավաքական, ԱՊԼ, Արսենալ, Յուվենտուս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական