Վեյնալդում. «Չէի ասի` ՊՍԺ-ում գոհ եմ ամեն ինչից»
ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը խոսել է իր` ակումբին հարմարվելու մասին.
«Չէի ասի` ՊՍԺ-ում գոհ եմ ամեն ինչից։ Իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես սպասում էի… Վերջին տարիներին ես մշտապես խաղացել եմ և եղել լավ մարզավիճակում, ամեն ինչ հիանալի է ստացվել։
Այժմ այլ իրավիճակ է, որին պետք է ընտելանալ։ Ես իսկապես սպասում էի կարիերայիս հաջորդ քայլին, սակայն ներկա պահին ամեն ինչ չէ, որ ընթանում է ըստ ծրագրվածի։
Ֆուտբոլն այսպիսին է. ես պետք է ընդունեմ դա։ Ես մարտիկ եմ և պետք է լավատես լինեմ, որպեսզի կարգավորեմ ամեն ինչ»,- նշել է հոլանդացի կիսապաշտպանը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ 30-ամյա կիսապաշտպանն ազատ գործակալի կարգավիճակով ՊՍԺ-ի շարքերը համալրել է 2021 թ. հուլիսին և մինչ այժմ փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում, սակայն չի դարձել որևէ գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժորժինիո Վեյնալդում, ՊՍԺ, տրանսֆերներ